Ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Ռոբերտ Քոչարյան

Նմանատիպ
Մենք գործ ունենք ակտիվորեն փոփոխվող աշխարհի հետ։ Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է և այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթաին, հիմարություն է։ Ես վստահ եմ, որ ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր ֆորմատ ունենալ։
«Այսօրվա վիճակով Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Խումբը ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Երբ ստեղծվի այլ կարգի բանակցային աշխատող ֆորմատ, նոր այդ ժամանակ կարելի է այս ֆորմատը լուծարել։ Արդեն այդ հարվածներից ոչ թե իրենց ճակատն է «մազոլ» դարձել, այլ՝ երկրի»,-նշեց երկրորդ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում