Եթե ես ու Սերժ Սարգսյանը միանանք, համակիրների մի մաս կարող է հեռանալ. Ռոբերտ Քոչարյան

Եթե ես ու Սերժ Սարգսյանը միանանք, համակիրների մի մաս կարող է հեռանալ. Ռոբերտ Քոչարյան

Իմ համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չենք ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Մենք մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չենք կարող հաստատել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է»,-նշեց Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում