Եթե պատանդները չվերադարձվեն, կբացվեն դժոխքի դարպասները․ Նեթանյահու
17/02/2025 16:35
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիակատար համակարգման և համագործակցության մասին այն հարցի շուրջ, թե ինչ անել Գազայի հատվածի հետ, եթե չհաջողվի վերադարձնել այնտեղ մնացած բոլոր պատանդներին:
«Նախագահ Թրամփը և ես աշխատում ենք լիակատար համագործակցությամբ և համակարգմամբ։ Ես չեմ կարող խորանալ բոլոր մանրամասների մեջ, բայց մենք ունենք ընդհանուր ռազմավարություն, այդ թվում՝ երբ և ինչպես կբացվեն դժոխքի դարպասները, եթե մեր բոլոր առևանգված հայրենակիցները չազատվեն պատանդառությունից ու տուն չվերադառնան»,- հայտարարել է Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում