USAID-ի կողմից քարոզչությունների ֆինանսավորումը հանգեցրել է ԱՄՆ-ի աղքատացմանը
Կարդացեք նաև
Ամերիկյան տնտեսությունը լրջորեն թուլացել է։ ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորում էր բազմազանության, հավասարության և ներառականության (Diversity, Equality and Inclusion, DEI) գաղափարների առաջխաղացումն արտերկրում ԱՄՆ տնտեսությունը թուլացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«USAID-ին ֆինանսավորում էր DEI-ն արտերկրում, մինչ Ամերիկան սնանկ էր դառնում»,- գրել է Մասկը X-ում:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը փետրվարի 4-ին հայտնել էր, որ USAID-ն 1,5 մլն դոլար է ուղղել Սերբիայում ռասայական բազմազանության, հավասարության և ներառականության ընդլայնմանը, 2 մլն դոլար հատկացրել է սեռափոխության վիրահատությունների և Գվատեմալայում ԼԳԲՏ ակտիվիզմի անցկացմանը, 47 հազար դոլար՝ Կոլումբիայում տրանսգենդերային օպերայի բեմադրությանը և 32 հազար դոլար՝ Պերուում սեռափոխվածների մասին կոմիքսների թողարկման համար։
Թրամփի երդմնակալությունից հետո USAID-ի աշխատանքը փաստացի դադարեցվեց։ Թրամփը նաև ստորագրեց մի շարք հրամանագրեր, այդ թվում ՝ դաշնային գերատեսչություններում ներառականության և բազմազանության բոլոր ծրագրերը փակելու և ԱՄՆ-ում միայն երկու սեռերի՝ արական և իգական սեռի ճանաչման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում