Ուկրաինական հակամարտությունը չի կարող ավարտվել մարտի դաշտում․ Fox News

Ուկրաինական հակամարտությունը չի կարող ավարտվել մարտի դաշտում․ Fox News

Ուկրաինական հակամարտությունը չի կարող ավարտվել ռազմական գործողությունների դաշտում: Այս մասին Fox News հեռուստաալիքում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ դրան պետք է վերջ տալ։ Կան մի քանի հիմնական պայմաններ, որոնք որոշում են բանակցությունների ընթացքը։ Նախ, դա պետք է լինի հակամարտության մշտական, այլ ոչ թե ժամանակավոր ավարտ: Երկրորդ՝ այն չի կարող ավարտվել մարտի դաշտում»,- ասել է նա։

Ուոլցը հավելել է, որ երրորդ և չորրորդ գործոնները վերաբերում են Կիևին տրամադրվող ամերիկյան օգնության կառուցվածքի փոփոխությանը և տնտեսական ինտեգրմանը: Պաշտոնյան նաև ընդգծել է, որ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցերը պետք է լինեն Եվրոպայի իրավասության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում