Երկիր մոլորակի միջուկը կարող է ամբողջությամբ կանգ առնել 15 տարի անց: Ի՞նչ հետևանքներ դա կառաջացնի

Երկիր մոլորակի միջուկը կարող է ամբողջությամբ կանգ առնել 15 տարի անց: Ի՞նչ հետևանքներ դա կառաջացնի

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Երկրի միջուկը փոխել է ձևը և դանդաղել։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Ըստ գիտնականների այն կարող է ամբողջությամբ կանգ առնել 15 տարի անց։ Սեյսմիկ ալիքների փոփոխականության տասնամյակների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, ոև ներքին միջուկը փոխում է պտտման արագությունն ու ձևը։

Վերջերս կատարած աշխատանքը հաստատել են, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում միջուկը սկզբում ավելի արագ է պտտվել, իսկ հետո դանդաղ, քան Երկրի մնացած մասը:

Nature ամսագրում նշվում է, որ դա հաջողվել է պարզել ներքին միջուկը հատող սեյսմիկ ալիքների վերլուծության շնորհիվ: Հետազոտվել է 1991-ից 2023 թվականներին Հարավային Սանդվիչյան կղզիներում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, տեղի ունեցած 121 կրկնվող երկրաշարժ։ Համեմատվել են այն երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել այն պահերին, երբ ներքին միջուկը կրկին զբաղեցրել է նույն դիրքը։

Միջուկի կանգը կազդի օրվա տևողության վրա։ Գիտնականների տվյալներով՝ 1970-ականների սկզբից ներքին միջուկը պտտվել է արևմուտքից արևելք։ 1990-ականների սկզբից ներքին միջուկի պտույտը սկսել է դանդաղել, միաժամանակ այն սկսել է դեֆորմացվել, իսկ 2009-2010 թվականներին պտույտը գրեթե ամբողջությամբ դադարել է։ Այժմ միջուկը շարժվում է դանդաղ և հակառակ ուղղությամբ՝ համեմատած Երկրի մակերեսի պտույտի հետ։

Հետևանքների թվում նշվում է, որ օրվա տևողությունը մի փոքր կփոխվի։ Ներքին միջուկը կարող է ամբողջությամբ կանգ առնել մինչև 2040 թվականը: Այնուհետև, ամենայն հավանականությամբ, այն նորից կսկսի պտտվել նույն ուղղությամբ, ինչ Երկիրը։

Մասնագետները հիշեցրել են, որ միջուկն ազդում է Երկրի մագնիսական դաշտի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում