Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է խլել Հայկական եկեղեցու ունեցվածքը
Կարդացեք նաև
Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայկական Պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել։ Այդ մասին ահազանգում է Երուսաղեմի հայկական եկեղեցին՝ նշելով, որ այս գործողությունները պատճառաբանվում են, իբր, 1994 թվականից ի վեր ր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:
Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
Հայցը ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք։
Հայկական Պատրիարքարանն այսպիսի աննախադեպ և անդառնալի միջոցառումների ենթարկվող միակ քրիստոնեական համայնքն է, ինչը կարող է ենթադրել նպատակային ճնշում նրա դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում