Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

Հայաստանում այսօրվանից մեկնարկում է ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այօրվանից Հայաստանում սկսում է նոր մանդատի շրջանակում իրականացնել աշխատանքներ: Այս մասին նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոգլոբում արված գրառման մեջ:

«EUMA-ի նոր մանդատի առաջին օրը հաստատում ենք, որ EUMA-ն հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածում: Նոր մանդատ 20.02.2025 -19.02.2027թ.»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ վերջերս ԵՄ-ն ևս 2 տարով երկարաձգեց ՀՀ-ում Եվրամիության առաքելության մանդատը՝ մինչև 2027 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում