Microsoft-ը ներկայացրել է աշխարհում առաջին քվանտային չիպը

Microsoft-ը ներկայացրել է աշխարհում առաջին քվանտային չիպը

Microsoft-ը ներկայացրել է տոպոլոգիական ճարտարապետության հիման վրա աշխարհում առաջին քվանտային չիպը`Majorana 1-ը։ Այս մասին գրում է Banksta տելեգրամյան ալիքը։

Նախագիծը Microsoft-ի պատմության մեջ ամենաերկարատևն է, այն սկսվել է դեռ 2000-ականներին։
Ըստ ընկերության հայտարարության՝ այն թույլ կտա ստեղծել քվանտային համակարգիչներ, որոնք կարող են լուծել բարդ արդյունաբերական խնդիրներ ոչ թե տասնամյակների, այլ մի քանի տարվա ընթացքում:

Տեխնոլոգիայի հիմքում ընկած է նոր նյութ, որը կառավարում է Majorana-ի մասնիկները և ստեղծում հուսալի, մասշտաբային քուբիթներ:

Սա ճանապարհ է բացում դեպի միլիոնավոր քուբիթներով քվանտային համակարգեր, որոնք ունակ են քայքայել միկրոպլաստիկները կամ մշակել ինքնավերականգնվող նյութերը:

Բոլոր ժամանակակից համակարգիչները, միասին աշխատելու դեպքում էլ չեն կարողանա հասնել միլիոնավոր քուբիթով քվանտային մեքենայի հաշվողական հզորությանը: Տոպոլոգիական գերհաղորդիչը ստեղծում է նյութի յուրահատուկ տոպոլոգիական վիճակ, որը տարբերվում է պինդ, հեղուկ կամ գազանման վիճակից:

Քվանտային հաշվարկը կօգնի ինժեներներին, գիտնականներին և ընկերություններին ստեղծել ճշգրիտ նախագծեր ՝ բարելավելով առողջապահությունն ու արտադրանքի զարգացումը: Համատեղելով AI-ի հետ՝ դրանք թույլ կտան նկարագրել նոր նյութերը պարզ լեզվով և ակնթարթորեն ստանալ աշխատանքային լուծումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում