Չեխիայի նախագահը ցինիզմ է որակել Թրամփի խոսքերը
20/02/2025 22:55
Կարդացեք նաև
Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը X սոցիալական ցանցի գրառման մեջ ցինիզմ է անվանել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնք նա արել է Վլադիմիր Զելենսկու հասցեին:
«Ինչ արժեք կունենային ընտրությունները մի երկրում, որն արդեն երեք տարի պաշտպանվում է հարևան միջուկային տերության ագրեսիայից։ Նման երկրի նախագահին բռնապետ անվանելու համար ցինիզմի մեծ բաժին է պահանջվում»,- գրել է Չեխիայի նախագահը:
Նշենք, որ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ առանց ընտրությունների»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում