ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է հաշվի նստեն Եվրոպայի շահերի հետ. Մակրոն

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է հաշվի նստեն Եվրոպայի շահերի հետ. Մակրոն

Ուկրաինայում սպասվող խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերը։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Ուկրաինայի հարցով ԵՄ-ի և Կանադայի մի շարք առաջնորդների երկրորդ արտակարգ գագաթնաժողովից հետո:

«Ֆրանսիայի և նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական։ Մենք ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում, որը կլինի ամուր և երկարաժամկետ։ Մենք աջակցում ենք Ուկրաինային և կստանձնենք Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովման բոլոր պարտականությունները։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է նա։

Մակրոնի խոսքով՝ եվրոպական առաջնորդները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնել հակամարտությանը: Նա մատնանշել է մի շարք սկզբունքներ, որոնց մտադիր է հավատարիմ մնալ Եվրոպան։

«Ուկրաինան միշտ պետք է դաշնակից մնա, իսկ նրա իրավունքները հարգվեն։ Խաղաղությունը պետք է լինի ամուր և ուղեկցվի հուսալի և վստահելի երաշխիքներով: Պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության շահերը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում