Մասկը հույս ունի կրճատել Միացյալ Նահանգների պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով

Մասկը հույս ունի կրճատել Միացյալ Նահանգների պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով

Իլոն Մասկի գլխավորած ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE) բյուջետային ծախսերի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով մի շարք դաշնային գերատեսչությունների պաշտոնյաների պետական վարկային քարտերից ծախսերի սահմանաչափեր է սահմանել՝ մինչև 1 դոլար: Այս մասին հայտնում է ամերիկյան Wired ամսագիրը։

Ըստ ամսագրի տվյալների՝ խոսքը գործուղումների եւ ծառայողական գնումների համար օգտագործվող GSA SmartPay պետական համակարգի քարտերի մասին է, որը կառավարում է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA):

Այս համակարգի քարտերն օգտագործվում են ավելի քան 250 դաշնային օրգաններում: Դեռ սահմանափակումները վերաբերում են միայն Ընդհանուր ծառայությունների վարչությանը, որի ենթակայության տակ է գտնվում կառավարության աշխատանքի տնտեսական ապահովումը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ևս երկու դաշնային գերատեսչություն։

Աղբյուրների նշմամբ՝ հետագայում քարտերից ծախսերի նմանատիպ սահմանափակումներ կսահմանվեն դաշնային մարմինների մեծ մասի աշխատակիցների համար։ Նոր կանոնների համաձայն՝ 1 դոլարից ավելի ծախսերը հնարավոր են միայն բացառիկ դեպքերում։ Գերատեսչությունների աշխատակիցները, որոնց արդեն անդրադարձել են սահմանափակումները, դժգոհում են։ Նրանց կարծիքով այս նորամուծությունը կբարդացնի պետական ծառայողների գնումների ընթացակարգը աշխատանքային կարիքների համար։

GSA SmartPay համակարգն ինքնին ստեղծվել էր պետական ծառայողների ծախսերի թափանցիկությունը բարձրացնելու և նրանց ծախսերին հետևելու համար:

Մասկը հույս ունի կրճատել Միացյալ Նահանգների պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով:
Հիշեցնենք, որ Մասկի ներկայացմամբ ժամանակավորապես դադարեցվել է USAID-ի գործունեությունը՝ հետագայում վերակազմակերպելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում