Շվեյցարական գվարդիան Հռոմի Պապի թաղման արարողության փորձեր է անում. Blick
Կարդացեք նաև
Շվեյցարական գվարդիան, որը հսկում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, թաղման արարողության փորձեր է անում, եթե հիվանդանոցում գտնվող հովվապետը մահանա։ Այս մասին հաղորդում է շվեյցարական Blick թերթը:
«Հավատացյալները գալիս են աղոթելու Ֆրանցիսկոսի համար Հռոմից արևմուտք գտնվող Ջեմելի հիվանդանոցում, որտեղ նա բուժում է անցնում ուրբաթ օրվանից: Միևնույն ժամանակ, շվեյցարական գվարդիան նույնպես պատրաստվում է ցանկացած անակնկալի, ընդհուպ մինչև հովվապետի մահը: Մեր տվյալներով՝ պոնտիֆիկոսի պահապանների համար պարետային ժամ է սահմանվել։ Փորձ է արվում նաև հուղարկավորությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Երեքշաբթի օրը Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ թոքային վարակով հոսպիտալացված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կլինիկական պատկերը շարունակում է բարդ մնալ, հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբի սկիզբը: Ընդ որում, չորեքշաբթի հայտարարել են, որ քահանայապետի վիճակը կայուն է, իսկ արյան անալիզները նույնիսկ փոքր բարելավում են ցույց տալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում