Կիևը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ-ի առաջարկներին
Կարդացեք նաև
ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի հետ համատեղ տնտեսական նախագծերը դիտարկում է որպես նրա երկարաժամկետ անվտանգության առանցքային գործոն: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Մենք ԱՄՆ-ի համար պատմական հնարավորություն ենք տեսնում ներդրումներ կատարել ուկրաինական տնտեսությունում, նրա բնական ռեսուրսներում, արդյունահանող ճյուղերում։ Դա ոչ միայն կամրապնդի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը, այլև կապահովի ամերիկացի հարկատուների միջոցների վերադարձը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին առաջարկել է ուկրաինական արդյունաբերության վերականգնման ծրագիր, ներառյալ մետաղագործական արտադրության արդիականացումը: Մասնավորապես, նա հիշատակել է գործարանը, որը վերականգնման դեպքում կկարողանա ամբողջ տարվա ընթացքում ծածկել ԱՄՆ-ի ալյումինի պահանջները:
Ուոլցը հավելել է, որ Սպիտակ տունը կառուցողական երկխոսություն Է ակնկալում այդ հարցի շուրջ, սակայն բախվել Է Կիեւի բացասական հռետորաբանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում