Այս պահին համաեվրոպական բանակ ստեղծելն անհնար է․ Մակրոն

Այս պահին համաեվրոպական բանակ ստեղծելն անհնար է․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ ընդհանուր բանակի ստեղծման շուրջ կոնսենսուսն այս պահին անհնար է:

«Միգուցե ընդհանուր բանակը պետք է լինի մեր նպատակը, բայց մեր քաղաքական համակարգերն այսօր շատ տարբեր են։ Կլինի՞ այսօր կոնսենսուս, ես այդպես չեմ կարծում»,- ասել Է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շատ է խոսել բրիտանական և այլ գործընկերների հետ խաղաղ համաձայնագրի կնքումից հետո անվտանգության երաշխիքների նպատակով Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին: Նրա խոսքով՝ այս պահին այդ հարցը դրված չէ, բայց նման հավանականությունը չի բացառվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում