Թրամփը հայտարարել է, որ գոհ է DOGE-ի ղեկավար Մասկի աշխատանքից

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավարի պաշտոնում նրա կատարած աշխատանքից և անվանել Իլոն Մասկին հայրենասեր։
«Իլոնը հիանալի աշխատանք է կատարում», – հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Մասկին, ըստ էության,«պետք չէ այդ աշխատանքը»:
«Ինձ հարցնում են, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում։ Ես պատասխանում եմ՝ «Նա հայրենասեր է»,- շարունակեց Թրամփը:
«Մենք ազատվում ենք դաշնային կառավարությունում բոլոր ավելորդ, ոչ կոմպետենտ եւ կոռումպացված բյուրոկրատներից»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պարզաբանելով, որ արդեն ավելի քան 75 հազար դաշնային ծառայող օգտվել է կամավոր աշխատանքից ազատվելու իր առաջարկից՝ փոխհատուցման վճարների դիմաց:
«Մենք ուզում ենք, որ կառավարությունը դառնա ավելի փոքր, բայց ավելի արդյունավետ։ Մենք ցանկանում ենք պահպանել բոլոր լավագույններին և ազատվել վատագույններից», – եզրափակել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում