ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում տնտեսական խոշոր նախագծերի շուրջ․ Թրամփ
25/02/2025 15:21
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության ավարտի և երկկողմ խոշոր տնտեսական նախագծերի շուրջ:
«Ես լուրջ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի, ինչպես նաև տնտեսական զարգացման խոշոր գործարքների վերաբերյալ, որոնք կնքվելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև»,-գրել է նա:
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում», և ևս մեկ անգամ կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայում առճակատումը երբեք չէր սկսվի, եթե ինքը մնար Սպիտակ տան ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում