ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի 3-րդ համաշխարհային պատերազմի․ Թրամփ
25/02/2025 20:38
Կարդացեք նաև
Ուկրաինայի հակամարտությունը կարող է դուրս գալ երկու երկրների դիմակայության շրջանակներից և հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, սակայն ԱՄՆ-ն թույլ չի տա նման սցենար: Այս մասին հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հակամարտությունը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, եթե չհանգուցալուծվի։ Կգա մի պահ, երբ ամեն ինչ կանգ չի առնի միայն այս երկու երկրների վրա։ Արդեն հիմա հակամարտության մեջ ներգրավված են բազմաթիվ այլ պետություններ։ Մենք թույլ չենք տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի»,– օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում