Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային մակարդակի

2024 թվականի արդյունքներով համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 318 տրիլիոն դոլարի։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Ֆնանսների միջազգային ինստիտուտի (IIF) տվյալները։

Ըստ փորձագետների ճշտած տվյալների՝ անցած տարվա ընթացքում համաշխարհային պարտքի մակարդակն աճել է 7 տրլն դոլարով։ Վերլուծաբաններն կարծում են, որ 2025 թվականին պետական փոխառությունների ծավալը նախկինի պես բարձր կմնա։ Բայց հեռանկարում սպասվում է այդ ցուցանիշի աճի դանդաղում։

Հիմնականում համաշխարհային պարտքը կազմում են փոխառությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կոցմից։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Հաշվիչ պալատը կանխատեսել էր, որ երկրի պետական պարտքը եկամուտների և ծախսերի ընթացիկ միտումների պահպանման դեպքում ավելի արագ կաճի, քան երկրի տնտեսությունը, ինչի արդյունքում 2050 թվականին երկրի ՀՆԱ-ն կաճի 200% – ով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում պետական պարտքի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում