ԱՄՆ-ն դադարեցրեց Ուկրայինային տրվող ռազմական օգնությունը. Reuters

ԱՄՆ-ն դադարեցրեց Ուկրայինային տրվող ռազմական օգնությունը. Reuters

Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ գործակալության՝ ռազմական օգնության տրամադրումը դադարեցվել է երեքշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 01:30-ին։

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ԱՄՆ Զինված ուժերը դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը: Նրա խոսքով ՝ կասեցումը տարածվում է ԱՄՆ-ի բոլոր ռազմական տեխնիկայի վրա, որոնք ներկայումս չեն գտնվում Ուկրաինայում, այդ թվում ՝ այն զենքի, որը տեղափոխվում է ինքնաթիռներով և նավերով կամ սպասում է Լեհաստանի տարանցիկ գոտիներում՝ հետագա ուղարկման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում