Զելենսկին հավերժական պատերազմ է փափագում. Մասկ

Զելենսկին հավերժական պատերազմ է փափագում. Մասկ

Վլադիմիր Զելենսկին հավերժական պատերազմ է փափագում: Այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում՝ արձագանքելով Truth Social սոցցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը, որում նա անդրադարձել էր Զելենսկու այն խոսքերին, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը դեռ շատ հեռու է։ Թրամփը դա անվանել էր ամենավատ հայտարարությունը, որի հետ ԱՄՆ-ն այլևս չի համակերպվի:

«Զելենսկին ցանկանում է հավերժական պատերազմ, անվերջ կոռուպցիոն մսաղաց: Դա չարիք է»,-գրել է Մասկը:

Սպիտակ տան ղեկավարը վկայակոչել է հոդվածը, որում մեջբերվում են Ուկրաինայի նախագահի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը դեռ շատ-շատ հեռու է։ Զելենսկին, միևնույն ժամանակ, ակնկալում է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած Թրամփի վարչակազմի հետ նրա հարաբերությունների սրմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում