Զելենսկին պատրաստ է կրկին բանակցել Թրամփի հետ

Զելենսկին պատրաստ է կրկին բանակցել Թրամփի հետ

Վլադիմիր Զելենսկին նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն խնդրելը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչին:

«Ըստ մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցչի, Քիր Սթարմերը և Վլադիմիր Զելենսկին երեկ կրկին խոսել են հեռախոսով, նախքան Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «եկել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ամեն ինչ շտկելու ժամանակը»»,- հայտնում է հեռուստաալիքը:

Զելենսկին X սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել, որ ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպումը չի անցել այնպես, ինչպես ենթադրվում էր, ինչպես նաև հայտարարել է, որ համաձայն է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում