2025-ին քանի՞ ընկերություն կարող է վերադառնալ Ռուսաստան․ ԱՄՆ առևտրի պալատ

Նմանատիպ
Ռուսաստանում ամերիկյան առևտրի պալատի (AmCham Russia) ղեկավար Ռոբերտ Էյջին թույլ է տվել ԱՄՆ-ից մի քանի ընկերությունների վերադարձը երկիր 2025 թվականին։ Այս մասին նա հայտարարել է RBC-ին տված հարցազրույցում։
«Իմ կանխատեսումն այն է, որ այս տարի միգուցե մի քանի ընկերություն կվերսկսեն աշխատանքը»,-ասել է Էյջին։ Նա նշել է, որ խոսքը կարող է վերաբերել սպառողական ապրանքների ոլորտի չորս-հինգ ընկերությունների:
Նա ընդգծել է, որ հսկայական հերթ չկա վերադարձի համր, բայց «որոշ ընկերություններ հետաքրքրվում են, միանում են, իրավաբաններն են զանգում, ինչպես ասում են՝ ձեռքը պահում են զարկերակին»։
Կա մի քանի սցենար՝ կախված ընկերության կատեգորիայից: AmCham Russia-ի ղեկավարը նշել է, որ ավելի հեշտ կլինի վերադառնալ այն բիզնեսին, որն ունի հետգնման տարբերակ, և նրանց, ովքեր ներկայացուցչություն են թողել Ռուսաստանում, իսկ ավելի դժվար կլինի նրանց համար, ովքեր վաճառել են բոլոր ակտիվները։
Խոսքը նրանց մասին է, ովքեր դադարեցրել են աշխատանքը 2022 թվականին և վաճառել են իրենց բիզնեսները մինչև հինգ տարի ժամկետով։
Փորձագետները մինչ այդ հայտնել էին, որ Toyota-ն կարող է Ռուսաստան վերադառնալ նվազագույնը 2-3 տարի հետո, իսկ Շվեդական H&M հագուստի և աքսեսուարների խանութների ցանցը՝ որպես իրավաբանական անձ, լուծարվել է Ռուսաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում