Nissan-ը որոշել է փոխել ընկերության ղեկավարին

Նմանատիպ
Ճապոնական Nissan Motor ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է փոխել գլխավոր տնօրենին։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մակոտո Ուտիդան։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Ընկերության նոր ղեկավարի պաշտոնի համար որպես թեկնածու է դիտարկվում կոնցեռնի գործող Ֆինանսական տնօրեն ֆրանսիացի Ժերեմի Պապենը:
Ըստ ճապոնական ԶԼՄ-ների՝ հենց Ուտիդան է դեմ եղել Honda Motor-ի հետ կոնցեռնի միաձուլման հարցում և իրականում դարձել ճապոնական երկու ավտոմոբիլային հսկաների ինտեգրման գործարքի խափանման պատճառ:
Տեղական վերլուծաբանները ճապոնական երկու խոշոր կոնցեռնների ենթադրյալ դաշինքը դիտարկում են որպես պատասխան՝ էլեկտրամոբիլների ոլորտում չինական ավտոարտադրողների հետ աճող մրցակցությանը։
Միաձուլման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ պետք է հայտնվեր աշխարհում մեծությամբ երրորդ կորպորացիան, որը զիջելու էր միայն ճապոնական Toyota-ին և գերմանական Volkswagen-ին։
Փորձագետները կարծում են, որ նման քայլը թույլ կտար ներդրումներ ներգրավել ամերիկյան Tesla-ի և չինական BYD-ի հետ ավելի ակտիվ մրցակցության համար, որոնք առաջատար են էլեկտրամոբիլների համաշխարհային շուկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում