Թրամփի մաքսատուրքերի պատճառով եվրոպական դելիկատեսները կարող են անհասանելի դառնալ ԱՄՆ-ում

Թրամփի մաքսատուրքերի պատճառով եվրոպական դելիկատեսները կարող են անհասանելի դառնալ ԱՄՆ-ում

Ֆրանսիական շամպայնն ու իտալական պարմեզանը կարող են անհասանելի դառնալ ամերիկացի սպառողների մեծամասնության համար, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանի: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։

«Վաճառքի ծավալի հետևանքները կարող են շատ շոշափելի լինել»,- հրատարակությունը մեջբերում է իտալական Granarolo կաթնամթերքի ընկերության գլխավոր տնօրեն Ֆիլիպո Մարկիի խոսքը: Granarolo-ն պարմեզան է արտահանում ԱՄՆ, պարզաբանում Է FT-ն։ Ըստ ապրանքանիշի՝ նույնիսկ առանց մաքսատուրքերի, հումքի գների բարձրացման պատճառով, անցյալ տարի պարմեզանը թանկացել էր մինչև 15 եվրո մեկ կիլոգրամի համար։ Նոր սակագները կարող են մեծացնել մեծածախ արժեքը գրեթե 50%-ով՝ ապրանքը հասանելի դարձնելով միայն ամենահարուստ գնորդների համար, կարծում է Մարկին:

Ինչպես նկատում է պարբերականը՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ֆրանսիական գինիների և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման խոշորագույն շուկան: «Մենք ստիպված կլինենք այլ շուկաներ փնտրել»,- խոստովանել է Chartogne-Taillet տան սեփականատեր Ալեքսանդր Շարտոնը, որն իր արտադրանքի 30%-ն արտահանում է ԱՄՆ:

Իտալական գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայի գնահատականներով, եթե Թրամփը սակագներ սահմանի, ամերիկացի սպառողները ստիպված կլինեն ևս 2 մլրդ եվրո վճարել իտալական անուշեղենի, այդ թվում՝ գինու, պանրի, ձիթապտղի յուղի և պրոշուտոյի համար։ «Որոշ ապրանքների համար տեղական անալոգներ չկան»,- նշել է ասոցիացիայի ներկայացուցիչ Լուիջի Սկորդամալիան: «Դա պարտվողական ընտրություն է, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը շատ ուշադիր կվերլուծի իրավիճակը, նախքան նման որոշում կայացնելը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրք սահմանեց Կանադայից և Մեքսիկայից գրեթե ամբողջ ներմուծման համար, ինչպես նաև բարձրացրեց Չինաստանից ապրանքների սակագները 10%-ից մինչև 20%: Մարտի 6-ին Թրամփը հրամանագրեր է ստորագրել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումը մինչև ապրիլի 2-ը հետաձգելու մասին, որոնք ենթակա են եռակողմ առևտրային համաձայնագրի: Նա նշել է, որ այդ ամսաթվից հետո նման զիջումներ չեն լինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում