Եվրահանձնաժողովը 99 էջանոց ցուցակ է պատրաստել ԱՄՆ-ին վերաբերող մաքսատուրքերի համար

Նմանատիպ
Politico պարբերականը հայտնել է, որ ԵՄ-ն կարող է սակագներ սահմանել ամերիկյան ապրանքների հիմնականում պարենամթերքի և ալկոհոլային խմիչքների համար։ Այս մասին հայտնում է։
Ըստ նրա տվյալների՝ Եվրահանձնաժողովը 99 էջանոց ցուցակ է պատրաստել, որի մեջ ներառված են մաստակներ, էլեկտրոնային ծխախոտներ, կանացի ներքնազգեստներ, վերնահագուստներ, վրաններ, կենցաղային տեխնիկաներ, մոտոցիկլետներ, շինարարական և ձյուն մաքրող մեքենաներ:
Ի պատասխան Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի նոր սակագների սահմանման Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է, որ ընդունում է «արագ ու համաչափ հակաքայլեր ամերիկյան ներմուծման նկատմամբ»։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ «ԵՄ-ի պատասխան միջոցները կարող են վերաբերել մինչև 26 մլրդ եվրոյի չափով ամերիկյան ապրանքների արտահանմանը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի սակագների տնտեսական մասշտաբին»։ Եվրահանձնաժողովում նշել են, որ Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ ՝ «բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել այլ երկրներից դեպի ԱՄՆ պողպատի և ալյումինի բոլոր մատակարարումների համար: Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 12-ին, այն վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Եվրամիությունից, Կանադայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից մատակարարումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում