Zara և Bershka ապրանքանիշերին պատկանող իսպանական Inditex հագուստի խանութների ցանցը շահույթի նոր ռեկորդ է սահմանել

Zara և Bershka ապրանքանիշերին պատկանող իսպանական Inditex հագուստի խանութների ցանցը շահույթի նոր ռեկորդ է սահմանել

Zara և Bershka ապրանքանիշերին պատկանող իսպանական Inditex հագուստի խանութների ցանցի զուտ շահույթը 2024 ֆինանսական տարում (2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը) նախորդ ֆինանսական տարվա համեմատ աճել է 9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում հրապարակված տվյալներից։

Ըստ ընկերության տվյալնների՝ զուտ շահույթն աճել է 9%-ով՝ հասնելով 5,866 մլրդ եվրոյի, ինչը վերջին տարիների կայուն աճի շարունակությունն է։ «Վաճառքներն աճել են 7,5%-ով՝ հասնելով մինչև 38,632 մլրդ եվրոյի՝ ցուցադրելով բավական գոհացուցիչ արդյունքներ ինչպես մանրածախ խանութներում, այնպես էլ համացանցում»,- տեղեկացրել են ընկերությունից: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հագուստի խանութների ցանցը շահույթի նոր ռեկորդ է սահմանել։

Inditex-ը հիմնադրել է իսպանացի Ամանսիո Օրտեգան։ Ցանցն ունի ավելի քան 7 հազար խանութ 100 երկրում։ Inditex-ի ամենահայտնի ապրանքանիշերն են Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius և Oysho։

Հետևեք մեզ նաև Telegram-ում