Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը
12/03/2025 20:28

Նմանատիպ
Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին ասվում է Ջիդդայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել Է Վլադիմիր Զելենսկու կայքում։
«Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միաժամանակյա կատարման պայմանով։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին անպայման կտեղեկացնի որ Ռուսաստանի կողմից հրադադարի փոխադարձ պահպանումը խաղաղության հասնելու բանալին է»,- ասվում է տեքստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում