Զարմացած եմ ՀՀ ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից․ Ռուբեն Վարդանյան

Զարմացած եմ ՀՀ ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից․ Ռուբեն Վարդանյան

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»: Այս մասին այսօր հրապարակված ձայնային ուղերձում ասել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում