ԱՄՆ-ն Ղրիմը կճանաչի Ռուսաստանի կազմում

ԱՄՆ-ն Ղրիմը կճանաչի Ռուսաստանի կազմում

Ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակնում ԱՄՆ-ը դիտարկում է Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Semafor պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Լրատվամիջոցի տվյալներով՝ քննարկվում է մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն կոչ կանի ՄԱԿ-ին՝ Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, ինչը «համընկնում է նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հետ»։

Հոդվածում նշվում է նաև, որ որևէ կոնկրետ որոշում դեռևս չի կայացվել, իսկ վերոնշյալ տարբերակը հակամարտության ավարտին հասնելու հնարավոր քայլերից մեկն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում