Թիվ 38 ընտրատարածքում թեկնածուն կորցրել է մանդատի համար պայքարելու իրավունքը

Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը ԸԸՀ-ի կողմից սահմանված ժամկետում, այն է’ մինչեւ օգոստոսի 22-ը’ ժամը 13.00-ն, չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամ գրավի անդորրագիրը եւ կորցրել է մանդատի համար պայքարելու հնարավորությունը: Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հ ակոբյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մյուս առաջադրվածների’ ՀՀԿ-ից’ Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի, «Ժառանգություն»-ից’ կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի ու ինքնաառաջադրված’ «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանի փաստաթղթերն ամբողջական են: Թեկնածուների գրանցումը կկատարվի հանձնաժողովի հերթական նիստում, որը կկայանա մինչեւ օգոստոսի 26-ը, քանի որ ըստ ժ ամանակացույցի թեկնածուների գրանցման վերջին ժամկետն է օգոստոսի 25-ը’ ժամը 18:00-ն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում