Ադրբեջանի քրդերը կառաջադրեն իրենց թեկնածուին

Ադրբեջանական քրդերի «Դիվանագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Թախիր սուլեյմանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ադրբեջանի նախագահական ընտրություններում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, տեղական լրտվամիջցներին հայտարարել է Սուլեյմանը:

Նրա խոսքերով, նա իր թեկանածությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի սեպտեմբերի 15-ին:

«Ադրբեջանում շատ կրթված քրդեր կան, սակայն ընտրությունը կանգնեց հենց ինձ վրա: Մենք ցանկանում ենք ընտրությունների ժամանակ ցույց տալ քրդերի համախմբվածությունը և ադրբեջանական պետությանը նվիրվածությունը:»,- Սուլեյմանի խոսքերն է մեջբերում «Haqqin.az» լրատվական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում