Առաջարկ ՀՀ կուսակցություններին. «Պաշտպանենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու օգտագործենք նրանց ներուժը»

2010 թվականի հոկտեմբերի 20-ից ՀՀում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿի կոնվենցիան:Դրանով մեր պետությունը պարտավորվում է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանցակտիվորեն մասնակցելհասարակական ակտիվ կյանքին, նրանց համարստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:

Սոցիալական քաղաքականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրականացվում է նրանց սոցիալական ներառման նպատակով,որը հասարակության սոցիալական զարգացման միջոց է:Այն արտացոլում է տվյալ հասարակության ժողովրդավարության մակարդակը,հասարակության հնարավորությունը զարգանալու համբերատարության,բազմազանության հարգանքի,հնարավորությունների հավասարության,համերաշխության,անվտանգության,առանց խտրականության,ինչպես նաև հասարակության բոլոր շերտերի մասնակցության սկզբունքով:

Հաշվի առնելով այն փաստը,որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շոշափում են ոչ միայն իրենց, այլ որոշակիորեն նաեւ նրանց հարազատների շահերը,ինչպես նաևայնհասարակության բարեկեցության ցուցանիշ է,այս խնդրի լուծումը պահանջում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման ճանապարհների խորը վերլուծություն և մոտ ապագայում պետական սոցիալական քաղաքականությում գործնական կիրառում:

Այս խնդիրների արդյունավետ լուծման համար,նախ և առաջ,ինչպես ՄԱԿի կենվենցիան է նշում,պետք է նկատի ունենալ,որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել քաղաքականության ու ծրագրերի,այդ թվում`ուղղակիորեն իրենց վերաբերող վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում,գիտակցել հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ինքնուրույնության ու անկախության, ինչպես նաև ազատ ընտրության իրավունքի կարևորությունը,գիտակցել ֆիզիկական,սոցիալական,տնտեսական և մշակութային միջավայրի,ինչպես նաև առողջապահության ու կրթության,տեղեկատվության ու հաղորդակցության մատչելիության անհրաժեշտությունը,որով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտվելու մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և օրենքների արդյունավետ բարեփոխման համար շատ կարևոր է, որ

  1. պետական մարմիններում,տեղական ինքնակառավարման մարմիններում,կուսակցություններում հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ակտիվ ներգրավվելու,

  2. պետք է լուծել ոչ միայն նրանց վերականգնման խնդիրները,այլ նաև ժամանակակից հասարակության պայմաններում սոցիալտնտեսական հարմարեցման խնդիրները,

  3. զարգացնել ենթակառուցվածքները,որոնք կապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հասարակությունում ոչ հաշմանդամ մարդկանց կողքին,հավասար պայմաններում:
    Ելնելով վերը նշվածից`կուսակցություններին  առաջարկում ենք՝

1.կուսակցության ծրագրի դրույթներից մեկում առանձին կետով ընդգրկել «Հաշմանդամ մարդկանց սոցիալական ներառում» կետը:

2.Կատարել համապատասխան քայլեր հաշմանդամ մարդկանց ակտիվորեն ներգրավելու հասարակական և քաղաքական կյանքում:

«Հաշմանդամ մարդկանց սոցիալական ներառում» կետում առաջարկում ենք ընդգրկել հետևյալը.

  1. կուսակցությունը պետք է հետևողականորեն գործնական ջանքեր գործադրի հասարակական կյանքում հաշմանդամների լիարժեք մասնակցության ապահովման և պետության կողմից վարվող բոլոր քաղաքականությունների ոլորտներում հաշմանդամնության խնդիրներին,դրանց լուծումներին ուղղված կենսունակ ռազմավարություններ մշակելու և իրականացնելու ուղղությամբ:

  2. կուսակցությունը  շարունակելով պայքարել խտրականության դեմ և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ,ամրապնդելու է հաշմանդամ մարդկանց ինքնուրույնությունը,ընտրության ազատությունը և կյանքի որակը,ինչպես նաև նպաստելու է հաշմանդամության`որպես մարդկային բազմազանության տարրերից մեկի,մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը:

  3. կուսակցությունը իրականացնելու է կոնկրետ գործողություններ,որպեսզի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվի մատչելիություն,հավասար իրավունքներ և  հնարավորություններ:

Գործողությունների ուղղությունները ներառում են հետևյալ ոլորտները.

  1. Մասնակցություն քաղաքական և հասարակական կյանքին,
  2. Մասնակցություն համայնքային կյանքին,
  3. Մասնակցություն մշակութային կյանքին,
  4. Կրթություն,
  5. Զբաղվածություն,
  6. Մատչելի միջավայր,
  7. Մատչելի տրանսպորտ,
  8. Առողջապահություն,
  9. Սոցիալական պաշտպանություն,
  10. Իրավական պաշտպանություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Հայաստանից արտագաղթել են մեծ թվով մարդիկ,իսկ նրանց մեծ մասը կազմում են ընտրելու իրավունք ունեցող մեր համաքաղաքացիները,կարծում եմ` մեծ շռայլություն կլինի անտեսել հաշմանդամ մարդկանց,նրանց չներգրավվել հասարակական ու քաղաքական գործընթացներում և այդ ընտրազանգվածը չօգտագործել գալիք ԱԺ ընտրություններում ի շահ կուսակցության:

2012թ.հունվարի1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է մոտ170.000հաշմանդամություն ունեցող մարդ,կանայք կազմում են հաշմանդամ մարդկանց ընդհանուր թվի44  %-ը:

1-ին խմբի հաշմանդամները կազմում են ընդհանուր թվի մոտ8.4 %-ը:Տոկոսային հարաբերությամբ հաշմանդամների ընդհանուր թվում ամենամեծ  տոկոսը կազմում են2-րդ խմբի հաշմանդամները`մոտ55,5 %:Իսկ3-րդ խմբի հաշմանդամները կազմում են մոտ36.1%:

Հաշմանդամների ընդհանուր թվի մեջ մինչև18տարեկան հաշմանդամ երեխաները կազմում են5,1%:

Հաշմանդամների ընդհանուր թվի64%-ը աշխատանքային տարիքի են,որոնցից միայն8%է զբաղված:

Այս ամենը իրականացնելու համար առաջարկում եմ առաջիկա հետևյալ գործողությունները.

1.Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ բարձացնել քաղաքացիական պատասխանատվության զգացումը,ծանոթացնել ընտրաթերթիկներին և բացատրել նրանց ընտրություններին մասնակցելու կարևորությունը,

2.Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրացնել կուսակցության հեղինակությունը,ծանոթացնել կուսակցության ծրագրին,կազմակերպել միջոցառումներ,կլոր սեղան քննարկումներ կուսակցության երիտասարդ ակտիվիստների և երիտասարդ հաշմանդամների մասնակցությամբ,

3.Ստեղծել խմբեր,որոնք պետք է օգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրության մասնակցել:Խմբի անդամներին իրազեկել անհրաժեշտ օգնության պայմանների մասին,

4.Հանրապետության բոլոր համայնքներում կազմակերպել հաշմանդամ մարդկանց մասնակցությունը ԱԺ ընտրությանը:

Հաշմանդամություն ունեցող մարդիկ այս հասարակության լիարժեք և լիիրավ անդամներն են,ինչպես մյուսները և նրանք նույնպես իրավունք ունեն մասնակցելու երկրի հասարակականքաղաքական կյանքին և անմիջական մասնակցություն ունենալ իրենց համար ընդունվող օրենքների,որոշումների ընդունմանն ու իրացմանը:

Հաշմանդամություն ունեցող մարդ չի նշանակում անկարող մարդ,նրանք ունեն հզոր ներուժ,որն այսօր մեր երկիրն անտեսում է և չի օգտագործում:Նրանցից շատերը հայտնվել են տնային կալանքի տակ,բայց ոչ թե օրենքի պահանջով,այլ օրենքի չգործելու հետևանքով:

Կարճ ասած,հաշմանդամ մարդիկ մեր երկրի կողմից չօգտագործվող մարդկային ռեսուրս են,որն օգտագործելու դեպքում կարելի է հասնել բավական մեծ արդյունքների,ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում:Պետք չէ անտեսել այն մարդկանց և մարդկանց ներուժը,ովքեր նույնպես կարող են օգտակար լինել մեր երկրի և պետության կայացմանը:

Արման Մուշեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում