AM | RU
USD
EUR
RUB

«Ղարաբաղցիների ու հայերի» թեմայով

 

Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությունը լուսաբանելով ինչ-որ իրադարձություն, նշեց, որ Թբիլիսիում հանդիպել են «հայ, ղարաբաղցի և ադրբեջանցի երիտասարդները»: Արցախահայությանը ոչ թե հայ, այլ «ղարաբաղցի», որպես էթնոնիմ անվանող հեռուստաընկերության քայլը սոցիալական ցանցերի որոշակի շրջանակներում լայն քննարկման արժանացավ, որտեղ հիմնական բնորոշումն այն էր, որ դա հայկական հեռուստաընկերությունների անգրագիտության, տգիտության հերթական դրսևորումն է:

Իհարկե նման քայլը կարելի է տգիտության արդյունք բնորոշել, բայց երբ դրան գումարում ենք այն, որ ԼՂՀ վարչապետը ապրիլի յոթին շնորհավորում է «արցախուհիներին», որ պարբերաբար շեշտվում է, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ըստ «Ղարաբաղի ժողովրդի» կամքի (ոչ թե Ղարաբաղի հայության, ոչ թե ընդհանուր հայության կամքով), որ լրագրողների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից հետևողականորեն Հայաստանն ու Ղարաբաղն օգտագործվում են որպես առանձին սուբյեկտներ (Ղարաբաղը Հայաստանի շրջան է, իսկ տարբեր են մենակ քաղաքական միավորները՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն)՝ պարզ է դառնում, որ մենք գործ ունենք ոչ թե հեռուստաընկերության մասնավոր անգրագիտության դրսևորման, այլ համակարգային գործընթացի հետ, որի պաըճառներն ու հետևանքները շատ ավելի խորն ու բարդ են, քան անգրագիտությունը:

«Ղարաբաղցի-հայաստանցի». «Ղարաբաղ-Հայաստան», «ղարաբաղցի-հայ» և նմանատիպ այլ եզրերի օգտագործումը չընդունող շրջանակները փաստարկում են, որ նման տերմինաբանությունը «ղարաբաղցի» էթնոգոյացման գործընթացի սկիզբ է: Այս փատարկը շատերը լուրջ չեն ընդունում, որովհետև,

• Ղարաբաղում խոսում են հայերեն,
• ղարաբաղցիներն ունեն միևնույն մշակութապատմական անցյալն ու արմատները, ինչ Հայաստանի այլ շրջանների բնակչությունը,
• «ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» պատմական հիշողությունը նույնն է և այլն:

Սակայն աշխարհին հայտնի են շատ օրինակներ, երբ վերոնշյալ միավորող գործոնների առկայության պայմաններում միևնույն էթիկական խմբի ներսում էթնոքաղական գոյացման, մասնատման գործընթաց է ընթանում է: Օրինակ՝ մեր աչքի առջև ընթացող սերբերի մասնատումը խորվաթների ու ալբանացիների, արաբ էթնոսի մասնատումը տարբեր, երբեմն թշնամի պետությունների, բրիտանացիների սոցիալ-մշակութային, լեզվահոգևոր հիմքի վրա ԱՄՆ-ի և ամերիկացիների առաջացումը և այլն:

Ի՞նչ է տալիս «ղարաբաղցիներին հայերից», իսկ «Հայաստանը Ղաևաբաղից» առանձին սուբյեկտներ դիտարկող տերմինաբանությունը: Հարցի պատմությանն անդրադառնալով հիշեցնենք, որ 80-ականների վերջին ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում միացում էին գոռում, ոչ թե անկախացում, իսկ Ղարաբաղի անկախացման մասին միֆը ստեղծվեց առաջին նախագահի ու նրա վարչախմբի կողմից:

«Ղարաբաղը Հայաստանից» անկախ, առանձին սուբյեկտ դիտարկելը Ղարաբաղի համար մղվող հայ-ադրբեջանական պատերազմում պարտության դեպքում ՀՀ իշխանությունների համար հայության առջև պատասխանատվություն չկրելու, իսկ հաղթանակի դեպքում՝ միջազգային հանրության առջև պատասխանատվություն չկրելու փորձ էր: Ինչպես դասախոսություններից մեկի ժամանակ նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահրամ Փափազյանը՝ «մեր (ՀՀ իշխանությունների) դիրքերը բանակցությունների ժամանակ համեմատաբար ամուր էին, որովհետև դժվար որոշումների ընդունման ժամանակ հղում էինք անում ղարաբաղցիներին, որոնց տեղը մենք չենք կարող որոշում ընդունել, քանի որ տարբեր սուբյեկտներ ենք»:

Վերոնշյալ քաղքական գիծը շարունակվել է բոլոր երեք նախագահների օրոք, արդեն մոտ 20 տարի, իսկ ժամանակն իր գործն անում է, և ժամանակի ընթացքում արտաքին քաղաքականության համար միֆերի մակարդակում «Ղարաբաղը Հայաստանից անկախացնելու» գործընթացը ձեռք է բերել ՀՀ ու ԼՂՀ հայության հոգեբանական մասնատմանը տանող վտանգավոր բնութագրեր:

Հիմնական վտանգները հետևյալներն են.

1. ՀՀ որոշ շրջանակներում, այդ թվում նաև քաղաքական ուժերի մակարդակով հնչում են թեզեր, թե «հայերը չպետք է ծառայեն Ղարաբաղում»: Այս թեզերը համեմատաբար «անմեղ» լինելով խաղաղ ժամանակ, հնարավոր պատերազմի դեպքում կարող է վերածվել հակաղարաբաղյան ալիքի:

2. ՀՀ տնտեսական առաջաընթացը կապվում է Ղարաբաղի հարցի հետ, վերջինս ներկայացնելով որպես ՀՀ տնտեսական առաջընթացին խանգարող գլխավոր գործոն:

3. Քաղաքական շահարկումների առարկա է դառնում քաղաքական գործիչների արցախյան ծագումը:

4. Եթե հաշվի առնենք, որ հրատարակվում են գրքեր, որտեղ հիմնավորվում է արցախցիների ոչ հայկական ծագումը, որ ստեղծվում է «հայերեն-ղարաբաղերեն» բառարան, որ ԼՂՀ-ի դպրոցներում առավոտյան երգում են Արցախի հիմնը և նմանատիպ այլ գործոնները, ապա կարելի է ենթադրել, որ եթե այս ամենը տեղի է ունենում 80-ականների վերջին «միացում» գոռող քաղաքական գործիչների ներկայության պայմաններում, ապա վերջիններիս ասպարեզից հեռանալու արդյունքում ղարաբաղցիների էթնոգոյացման գործընթացը անդառնալի կդառնա:

Այս ամենի արդյունքում բազմաթիվ խնդիրների համատեքստում անկախ Հայաստանը (անկախ Հայաստան ասելով նկատի ունենք ՀՀ-ն ու ԼՂՀ-ն) ձեռք է բերում մեկ այլ, հոգեբանական մեծ խնդիր, որի անվանումն է պառակտվածություն, ինչը Հայոց Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ պետության թուլացման, երբեմն՝ կործանման պատճառ է դարձել, բայց ցավոք պատմության դասերը մեզ համար չեն:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Լրահոս
Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր Թուրքիայում 7 ահաբեկչի են վնասազերծել Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթած մարդկանց տեսակը. Ռ. Քոչարյան «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները «Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ «Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները «Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ «Ժամանակ». ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan