AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքի Կարծախ գյուղում օծվել է Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին

 

Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:

Ինչպես հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից, այս տարի Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ավանդական մեծարման օրը բնակչության համար կրկնակի տոնական էր: Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:

Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն էր դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա 1880-96 թվականներին քանդելով նախկինում կառուցված եկեղեցին, նրա տեղում վեր խոյացավ բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարը, որի շինարարությանը իրենց մասնակցությունը բերեցին այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առեւտրականները:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանը եւ սրբապատկերները:

Հուլիսի 14-ի առավոտյան, Սուրբ Պատարագից առաջ, պատվարժան հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգեւոր դասի եւ ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին եւ կատարվեց հոգեհանգիստ:

Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Տարոն Շագոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, պատգամավորներ եւ պետական գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչները, հյուրեր Թբիլիսիից եւ Երեւանից:
Նորաօծ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջույնի խոսքով դիմեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, «Հայլուրի» տնօրեն Գեւորգ Ալթունյանը եւ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը նաեւ Առաջնորդական շնորհակալագրեր փոխանցեց եկեղեցու բարերարներին, վերանորոգող շինարարներին եւ վարպետներին:

Ջավախք նահանգն ընդհանուր առմամբ եւ Կարծախ գյուղն ի մասնավորի հայտնի են հայությանը տված իրենց անվանի զավակներով: Նրանցից մեկը 1846 թվականին ծնված հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանին է, որ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փիլիսոփայական գաղափարներով երգի եւ խոսքի ստեղծումը:

Նորաօծ եկեղեցու Սուրբ Սեղանի օծմանը եւ անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը հաջորդեց հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը՝ վարպետ եւ ինքնագործ երգիչների եւ համույթների կատարմամբ: Վերստին իր հող ու ջրի վրա հառնեց աշուղ Ջիվանին ու Կարծախում տարածվեց բարձրարժեք ու խորիմաստ արվեստով նրա բառն ու բանը:

Լրահոս
«Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ալեն Սիմոնյանին ուղղված հայհոյանքի համար Books Times.am «ԱՐԱՄՅԱՆՑ», Կարեն Օհանջ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Դանիելյանին Իրանական կողմը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր «Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի «Վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է»․ Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին 44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ Բլինքենը և Չավուշօղլուն 1 ժամանոց զրույց են ունեցել ԼՂ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan