AM | RU
USD
EUR
RUB

Սիրիայի, Իրանի, Լիբանանի հայապահպանության փորձն օրինակելի է

 

Սփյուռքում հայապահպանության մեջ նշանակալի ավանդ ունցող անձինք, կրթօջախներն ու կազմակերպությունները արդեն հինգերորդ անգամ կարժանան մրցանակների: Նոյեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին մրցանակաբաշխության մանրամասները: «Սփյուռքի նախարարությունը, համագործակցելով Ռուսաստանի հայերի միության և այլ կազմակերպությունների հետ, արդեն հինգերորդ տարին է անցկացնում է մրցանակաբաշխություն` խրախուսելու սփյուռքում հայի, հայկականության նկարագիրը պահպանելու գործում մեծ ավանդ ունեցողներին»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանի խոսքով` ամեն տարի մրցանակաբաշխության անվանակարգերը թարմացվում են: «Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում կանցկացվեն մրցույթներ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա կրթօջախ», «Լավագույն լրատվամիջոց» անվանակարգերում, որոնց համար սահմանված են առաջին, երկրորդ, երրորդ տեղեր: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը: Բացի այդ Հայաստանի, Արցախի և սփյուռքի դպրոցներում կանցկացվի «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Արմեն Անդրեասյանը` հավելելով, որ շարադրությունների մրցույթը կամփոփվի 2015-ի մարտին:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ մրցույթի բոլոր մասնակիցներն են արժանանում խրախուսական մրցանակների: «Մրցույթները շատ մեծ նշանակություն ունեն, հինգ տարիների ընթացքում մենք տեսանք, թե ինչպիսի ակտիվությամբ են մարդիկ ներկայացնում իրենց կատարած աշխատանքը: Եղել են դեպքեր, երբ մենք ալբոմներ, տեսաերիզներ ենք ստացել, որտեղ նկարագրվում է կազմակերպությունների ամենօրյա գործունեությունը: Մարդիկ ուզում են ցույց տալ, որ հայապահպանությամբ զբաղվում են»,-շեշտեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` գործում է մասնագիտական հանձնաժողով, որը հատուկ չափորոշիչների հիման վրա է ընտրում հաղթողներին, որպեսզի մրցանակաբաշխությունն անցկացվի օբյեկտիվ հիմունքով:

Հարցին ի պատասխան, թե որ երկրների հայկական համայնքներն են զարմացնում հայապահպանության իրենց ծրագրերով, Սրապիոնյանը նշեց. «Մրցանակաբաշխության հիմնական նպատակը լավերի մեջ առավել լավերին հայտնաբերելն է, երբեմն այնքան խորն է նրանց հայապահպանության փորձը, որ ցանկանում ենք այն Հայաստանում կիրառել: Մեզ զարմացնում են Սիրիայի, Իրանի, Լիբանանի դպրոցները: Ռուսաստանում Օդեսայի դպրոցի ուուցչուհու սաները հայերենին տիրապետում են հայաստանյան աշակերտների նման»:

Սփյուռքի փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը գրանցել է հաջողություններ. մեծացել է դիմողների աշխարհագրությունը, բացի այդ` հայտ են ներկայացնում ոչ միայն կազմակերպությունները, նաև անհատները:

Լրահոս
Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan