Քննարկել է Սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան ներկաացուցչության հետ համագործակցության ընթացքը

Քննարկել է Սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան ներկաացուցչության հետ համագործակցության ընթացքը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման գործակալության մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզենոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության ատվական վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցությունը՝ նշելով, որ ստեղծման առաջին իսկ օրերից գերատեսչությունը համատեղ ծրագրեր է իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ:

Նախարարն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի աջակցությամբ «Գիտելիքի փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով», «Քաղաքացիական կրթության կենտրոնի և Սփյուռքի համար իրականացվող աշխատանքների համակարգում և դրանց մասին տեղեկությունների տարածում», «Սփյուռքի նախարարության գործունեության մասին հանրային իրազեկության ընդլայնմանն ուղղված քաոզարշավ», «Սփյուռքի նախարարության ինտերնետային կայքի պատրաստում» և այլ համատեղ իրականացված ծրագրերին:

Գերատեսչության ղեկավարը հատկապես արժևորել է «Արտերկրում բնակվող հայերի համար» անգլերեն և հայերեն լեզուներով մշակված ձեռնարկի հրատարակումը, որի նպատակն է արտերկրում ապրող հայության համար վերլուծել և հասանելի դարձնել ՀՀ օրենսդրությունը՝ կրթության, մշակույթի, աշխատանքի, սեփականության և մի շարք այլ բնագավառներում, հնարավոր դարձնել նրանց մասնակցությունը և օժանդակությունը Հայրենիքի զարգացման գործին:

Խոսելով ներկայումս իրականացվող համատեղ ծրագրերի մասին՝ նախարարը բարձր է գնահատել Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու նպատակով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Պարենի համաշխարհային ծրագրի և Մանկական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը:

ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի զարգացման գործակալության մշտական ներկայացուցչին է ներկայացրել սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզենոն կարևորել է նախարարության հետ համագործակցությունը, նա կարևորեց հատկապես Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին ցուցաբերած առաջին օգնությունը:

Բրեդլի Բուզենոն համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ այդ և այլ համատեղ ծրագրերը շարունակական են լինելու, քանի որ բոլորն էլ իրականացվում են առավելագույն արդյունավետությամբ:

Երկուստեք նշվեց ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ աշխատանքները լրատվամիջոցներում առավել լայնորեն լուսաբանելու կարևորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում