Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի ենթարկվեց Կուբրատ Պուլևին (տեսանյութ)

Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի ենթարկվեց Կուբրատ Պուլևին (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն տոնեց հերթական հաղթանակը:

Նոյեմբերի 15-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «O2 World Arena» ռինգում կայացած մենամարտում 38-ամյա ուկրաինացին նոկաուտով հաղթեց 33-ամյա բուլղարացի Կուբրատ Պուլիևին և պաշտպանեց IBF վարկածով չեմպիոնական գոտին:

Կլիչկոն դեռ առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն բուլղարացին ոտքի կանգնեց և շարունակեց պայքարը: Պուլևը նոկդաունի ենթարկվեց նաև երրորդ ռաունդում, բայց այս անգամ ևս կարողացավ կանգնել և շարունակել մարտը: Կլիչկոյի համար հաղթական էր հինգերորդ ռաունդը. ուկրաինացի մարզիկը նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Հավելենք, որ սա Կուբրատ Պուլիևի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Կլիչկոն տարավ 63-րդ հաղթանակը, 53-րդը՝ նոկաուտով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում