Մոդրիչը մեկ ամսով շարքից դուրս է եկել

Մոդրիչը մեկ ամսով շարքից դուրս է եկել

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս Եվրո 2016–ի որակավորման փուլի՝ Իտալիայի դեմ խաղում (1:1) ստացած նասվածքի պատճառով։

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար մոտ չորս շաբաթ կպահանջվի։ Խորվաթ կիսապաշտպանը «Ռեալին» չի կարողանա օգնել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Էյբարի», «Մալագայի», «Սելտա Վիգոյի» և «Ալմերիայի» դեմ խաղերում և բաց կթողնի նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումները «Բազելի» և «Լուդոգորեցի» դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում