«Իրավունք». Շ.Թորոսյանին ևս մեկ անգամ թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը

«Իրավունք» թերթը գրում է. «Վրաստանին շատ լավ կսազեր Հայաստանի անհաջող տեգրակնոջ դերը, որը երբեք առիթը բաց չի թողնում հարվածել թիկունքից ու խորիմաստ ժպտալ աչքերի մեջ նայելով:
Եվս մեկ անգամ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» համայնական միության նախագահ Շիրակ Թորոսյանին թույլ չտվեցին հատել հայ-վրացական սահմանը: Ջավախքում կայանալիք աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառումից առանց գրավոր կամ բանավոր պատճառաբանման ԱԺ պատգամավորը ստիպված է եղել հետ վերադառնալ:
Վրացական նենգության մասին «Իրավունքը» զրուցել է, արդեն մի փոքր թևաթափ եղած Շ.Թորոսյանի հետ.
-Ի՞նչ պիտի մտածեմ այս մասին, շատ վատ է, որ թույլ չեն տալիս:
-Արդյոք մուտքի արգելքի հետ կապված չե՞ք փորձել հարցը լուծել դիվանագիտական օղակներով կամ ԱԳՆ-ի միջոցով:
-Դրանք արդեն հնացած հարցեր են, հարյուր անգամ ասել ենք, փորձել ենք, ասվել ու խոսվել է, ուղղակի վրացական կողմը անդրդվելի է մնում»: