Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է Հռոմի և Պարսկաստանի պատմական հակամարտությունները

Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է Հռոմի և Պարսկաստանի պատմական հակամարտությունները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հին հռոմեացիները Հռոմը համարում էին աշխարհի անվիճելի կենտրոն, սակայն իրանցիները կոտրել են այդ պատկերացումը։

Նրա խոսքով՝ երբ Հռոմի կայսր Մարկոս Հուլիոս Ֆիլիպպոսը, որը հայտնի է նաև որպես Ֆիլիպ Արաբ, արշավել է դեպի արևելք՝ ընդդեմ Պարսկաստանի, արշավանքը չի ավարտվել Հռոմի հաղթանակով։

Բաղային ընդգծել է, որ հակամարտությունն ավարտվել է խաղաղությամբ՝ սասանյանների պայմաններով, և հռոմեական կայսրը ստիպված է եղել գնալ զիջումների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում