Բելգրադում բազմահազարանոց հակակառավարական ցույց է անցկացվել

Բելգրադում բազմահազարանոց հակակառավարական ցույց է անցկացվել

Բելգրադում տեղի է ունեցել բազմահազարանոց հակակառավարական հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են հրապարակել Նովի Սադի երկաթուղային կայարանի վերակառուցման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, պատժել ողբերգության մեղավորներին և հրաժարական տալ պետական երկաթուղիների ղեկավարությանը։

Ցուցարարները նաև պահանջել են դադարեցնել համալսարանների նկատմամբ քաղաքական ճնշումները։ Բողոքի ակցիային միացել են ուսանողներ Սերբիայի տարբեր քաղաքներից։

Հիշեցնենք, որ Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Ցույցից մեկ օր առաջ ամբողջ Սերբիայում դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը։ Պաշտոնական վարկածով պատճառը «պայթյունների սպառնալիքն» էր, սակայն դիտորդների կարծիքով՝ իշխանությունները փորձել են խոչընդոտել մարդկանց ժամանումը Բելգրադ։

Տարբեր գնահատականներով՝ հրապարակ է դուրս եկել տասնյակ հազարավոր մարդ։

Բողոքի ակցիայի ավարտից հետո Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել։ Իշխանամետ խմբերը, որոնք իրենց անվանում են «սովորել ցանկացող ուսանողներ», հարձակվել են ընդդիմադիր ցուցարարների վրա, ինչից հետո իրավիճակին միջամտել են ուժային կառույցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում