Արաբական և մուսուլմանական երկրները Թրամփին կոչ են արել դադարեցնել պատերազմը Իրանի հետ․ Axios
Կարդացեք նաև
Axios-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում արաբական և մուսուլմանական երկրների բոլոր առաջնորդները նրան կոչ են արել շարունակել աշխատանքը պատերազմի դադարեցման և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ առաջնորդների հիմնական ուղերձը եղել է․ «Խնդրում ենք դադարեցնել պատերազմը՝ ամբողջ տարածաշրջանի շահերից ելնելով»։
Նա նաև նշել է, որ բանակցությունները հաջող ընթացք ունեն։ Միջնորդները հույս ունեն արդեն կիրակի ավարտել մեկ էջանոց շրջանակային համաձայնագրի մշակումը և պաշտոնապես հայտարարել դրա մասին։
Դրանից մի քանի օր անց նախատեսվում է սկսել ավելի մանրամասն համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում