Իրանը կարող է ստանալ սառեցված միջոցների կեսի հասանելիություն ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում․ Al Mayadeen
24/05/2026 10:34
Կարդացեք նաև
Al Mayadeen-ի հաղորդմամբ՝ Պակիստանի միջնորդությամբ ավարտական փուլում է գտնվում ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես փոխըմբռնման հուշագիր և դեռևս չի համարվում վերջնական գործարք։
Հաղորդվում է, որ փաստաթուղթը չի ներառում Իրանի միջուկային ծրագրին վերաբերող դրույթներ, ինչպես նաև չի նախատեսում ԱՄՆ ռազմածովային ուժերի դուրսբերում Իրանի շրջակայքից։
Միևնույն ժամանակ, համաձայն նախագծի, նախատեսվում է սառեցված իրանական միջոցների մոտ կեսի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի ապաշրջափակում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմածովային շրջափակման դադարեցում։
Բացի այդ, կողմերին տրամադրվում է 30-օրյա ժամկետ՝ շրջանակային փաստաթղթի ստորագրումից հետո միջուկային առանձին համաձայնության հասնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում