Դեռ ժամանակ կա կամ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» թեզին. Արփինե Հովհաննիսյան
Կարդացեք նաև
IRI-ի վերջին հարցումներում ամենաուշագրավ թիվը, թերևս, հետևյալն է․ փետրվարից մինչև մայիս ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնողների թիվն աճել է որոշակի տոկոսով և գրեթե նույն չափով աճել են նաև իշխանության օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թվերը»,-«ԴԵռ ժամանակ կա կամ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» թեզին»վերտառությամբ գրառման մեջ ասում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Շարունակելով։
«Այսինքն՝ ԱՅՍ ՊԱՀԻՆ բարձր մասնակցությունը, եթե լինելու է, ապա կոնսոլիդացված իշխանական ընտրազանգվածի լիդերությամբ: Ընդդիմությունն էլ փորձում է ամեն բան անել իր ընտրազանգվածին կոնսոլիդացնելու և ընտրության տանելու համար, ինչը կենսական է:
Բայց մեթոդաբանության արդյունավետությունը հարցեր է առաջացնում: «Յախք էս ինչ կեղտոտ պադյեզդա» հոգեբանական- կոգնիտիվ դրսևորումներից պետք է հրաժարվել: Քննադատելով Փաշինյանի կուկուռուզը կամ պեռաշկին` անուղղակի քննադատում եք բազմաթիվ մարդկանց ու վանում ձեզնից , ձեր «մաքրակենցաղությունից», իսկ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» արժանահավատ թեզին: Կենտրոնանալով խոսույթի վրա` վանում եք այդպես խոսողներին, մոլորվում եք, եթե մտածում եք վերջին օրերի պահվածքի պատճառով նրանից ընտրազանգված է կորել :
Ընդդիմադիր ընտրողին կոնսոլիդացնելու ժամանակ դեռ կա` եթե կա գիտակցում ինչ անել ու ինչպես: Եթե կա օրակարգ, Եթե կա իրականության գիտակցում ու ընդունում: Փոփոխությունը սկսվում է իրականությունը ընդունելուց: Մերժել մեզ համար ցանկալի իրողությունը հերքող որևէ բան` հարցում, կարծիք, տեսակետ օգտակար չէ, ավելին` կործանարար է:
Ի դեպ, սեփական ընտրողներին պետք է պատրաստել հաղթանակի, բայց նաև խոսել անցանկալի ելքի, ու դրանից հետո քայլերի մասին: Մանդատները վերցնելուց ու ինչ անելուց մինչև չվերցնել
: Արծրունական խոսույթի հետևանքները բոլորն են զգացել սեփական մաշկի վրա: Հիասթափություն, կոտրվել, ապատիա: Ուստի ընտրության ժամանակ` ինչպես պատերազմում` չափը չանցնել ո՜չ ոգևորելուց, ո՜չ դժվար խոսակցությունից: Հունիս 7-ից հետո էլ կյանք կա: Պետք է գործել այդպես: Օրակարգ, բանաձև, ինքնազոհողություն:
Հ.Գ. Ես որևէ հարցման բացարձակ թվերը հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց տողատակերը, տենդենցները կարդալու ունակ եմ: Ուստի հարցման արժանահավատության մասին քննարկումը իմաստ չունի»:
Հ.Գ. Նկարը` ուշադրության համար` ալգորիթմին համահունչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում