Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Մասուդ Փեզեշքիան

Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգային միասնությունը անվանել է երկրի՝ ճգնաժամերն ու սպառնալիքները հաղթահարելու կարևորագույն ռեսուրսը՝ ընդգծելով, որ Իրանում ոչ մի որոշում չի ընդունվում առանց Իսլամական հեղափոխության առաջնորդի թույլտվության, հայտնում է Tasnim-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակման ընկերության (IRIB) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ երկրի կայունությունը բարդ ժամանակաշրջաններում ապահովվել է ժողովրդի և իշխանական համակարգի հենասյուների համերաշխությամբ ու փոխըմբռնմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում