Իսրայելի և ԱՄՆ-ի համար կարևոր է վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը․ Բենիամին Նեթանյահու
24/05/2026 22:46
Կարդացեք նաև
Իսրայելը և Միացյալ Նահանգները լիովին համաձայնության են եկել իրանական միջուկային սպառնալիքի վերացման հետ կապված հարցերի շուրջ, այդ թվում՝ միջուկային օբյեկտների ապամոնտաժման և հարստացված ուրանի դուրսբերման անհրաժեշտության հարցում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Նախագահ (ԱՄՆ) Դոնալդ Թրամփի հետ համաձայնության ենք եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային վտանգը։ Սա նշանակում է Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութերի դուրսբերում Իրանի տարածքից», – գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։
Նեթանյահուն վերահաստատել է իր և Թրամփի հանձնառությունը՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում