Դոնեցկի մարզում հայկական խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)

Դոնեցկի մարզում հայկական խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)

Վերջերս Ուկրաինայի Կանստանինովկա քաղաքաում հայկական խաչքար օծվեց: Կանստանտինովկան Դոնեցկի շրջանում է ու մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու թեժ մարտերի գոտի` Դոնեցկ քաղաքից: Խաչքարը տեղադրվել է ուկրաինական տաճարի բակում: Խաչքարի բացմանը ներկա էին Ուկրաինայի եկեղեցու առաջնորոդներից, ինչպես նաև Հայ եկեղեցու ներկայացուցիչներ:

Ուկրաինայի տեղի հոգևոր առաջնորդները օրհնեցին խաչքարի օծումը, որն իրականացվեց Հայ Առաքելական եկեղեցու կարգով: Խաչքարը պատրաստվել ու տեղափոխվել էր Հայաստանից, իսկ տեղափոխումը ֆինանսավորել էր Ուկրաինայում հայ համայնքի ղեկավարի տեղակալ Արաիկ Դանիելյանը, Կանստանիտինովկայի հայ համայնքի ղեկավար Աղասի Բարսեղյանի աջակցությամբ:

Հայ համայնքի ներկայացուցիչները նշում էին, որ խաչքարը այս դժվարին ժամանակահատվածում ոգևորող ազդեցություն է ունեցել հայերի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում