AM | RU
USD
EUR
RUB

Վիեննայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բարեգործական երեկո

 

Դեկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնի հանդիսությունների սրահում կազմակերպվել էր բարեգործական երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ավստրիայում անցկացված միջոցառումների ամփոփմանը և 2015թ. ընթացքում ծրագրված միջոցառումների իրականացմանը:

Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրիայի հանձնաժողովը՝ նախագահությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Իր ելույթում դեսպան Կիրակոսյանն ընդգծեց հանձնաժողովի և նրա կազմում ընդգրկված համայնքային կառույցների համընդհանուր ցանկությունն ու նպատակը՝ համատեղ ձեռնարկների միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրայնացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հայաստանի պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած և կատարելիք աշխատանքները, ծրագրած միջոցառումների բովանդակությունը, մասնավորապես՝ թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակության պատրաստվող գրքերի ու պատկերազարդ ալբոմների ցանկը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելուն միտված սույն ձեռնարկով հանձնաժողովը ակնկալում էր ավստրիաբնակ հայրենակիցների աջակցությունը` նպատակ ունենալով յուրաքանչյուր հայի կողմից նախատեսված միջոցառումների իրականացմանը նպաստելուն:

Միջոցառումն ուղեկցվում էր հայ դասական երաժշտության կատարումներով: Ելույթներով հանդես եկան երիտասարդ դաշնակահար Լևոն Ավագյանը, Գրացի լարային քառյակը, մեներգիչ, տենոր Դավիթ Վարդանովը:

Միջոցառումից հետո տեղի ունեցավ ընդունելություն և Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերի, ալբոմների, գեղանկարների բարեգործական աճուրդ:

Լրահոս
Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30 Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan