Գիշերը հայկական կողմը ևս երկու կորուստ է ունեցել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցյալ գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին խիստ լարված է եղել։ 

Թշնամին ողջ գիշեր գնդակոծել է Արցախի ՊԲ մարտական դիրքերը։ Ինչպես նշվում է ԼՂՀ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, «հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող»:

Times.am-ի հավաստի տվյալների համաձայն, այս պահին ճշտվել է, որ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ։

Ցավոք, մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող։ Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում